Երգչուհի Բոնի Թայլերը, որը հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Total Eclipse of the Heart»-ը, «Holding Out for a Hero»-ը և «It’s a Heartache»-ը, մահացել է 75 տարեկանում, հաղորդել է BBC-ն։
Ուելսական փոփ բալլադային դիվայի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Բոնիի ընտանիքը և թիմը սրտի ցավով հայտնում են, որ Բոնին անսպասելիորեն մահացել է երեկ երեկոյան Պորտուգալիայի հիվանդանոցում՝ այն հիվանդության հետևանքով, որի համար բուժվում էր»։
Մայիսին վոկալիստն արհեստական կոմայի մեջ էր հայտնվել Պորտուգալիայում աղիքային շտապ վիրահատությունից հետո։
Անցյալ ամիս նրա խոսնակը հայտարարել էր, որ նա դուրս է եկել կոմայից, բայց շարունակում է «շատ վատառողջ լինել և վերակենդանացման բաժանմունքում»։