https://arm.sputniknews.ru/20260709/belgvorvodi-marzum-ukrainaji-hardzakumneri-hetevanqvov-1-mard-zvohvel-e-5-y-viravvorvel-104414924.html
Բելգորոդի մարզում Ուկրաինայի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել
Բելգորոդի մարզում Ուկրաինայի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել
Sputnik Արմենիա
ՌԴ Բելգորոդի մարզը կրկին հայտնվել է ուկրաինական հարվածների տակ։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T14:26+0400
2026-07-09T14:26+0400
2026-07-09T14:27+0400
ռուսաստան
ուկրաինա
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:370:960:910_1920x0_80_0_0_cf4ba5b270e372d55a534dc3987faaac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել։Լուրը հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։«Վիրավորներից մեկն անչափահաս է», – ասվում է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ Բելգորոդի շրջանում անօդաչուն մեքենայի է հարվածել, մի տղամարդ տեղում մահացել է։ Եվս երկու տուժած ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ 16-ամյա երիտասարդի մոտ գլխի շրջանում թափանցող բեկորային վնասվածք է ախտորոշվել, նրա ոտքը մասնակի անդամահատվել է, կնոջ մոտ բազմաթիվ բեկորային վնասվածքներ կան։«Շեբեկինոյի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա թշնամու հարձակումը հետ մղելիս «Օրլանի» մարտիկ է տուժել… Գրայվորոնի շրջանում՝ Զամոստյե գյուղի մոտակայքում, երկու կին սրունքների, նախաբազկի և գլխի բեկորային վնասվածքներ են ստացել մեքենայի վրա FPV անօդաչուի հարձակման ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։Տուժածներին տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ
ՌԴ Բելգորոդի մարզը կրկին հայտնվել է ուկրաինական հարվածների տակ։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել։
Լուրը հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։
«Վիրավորներից մեկն անչափահաս է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բելգորոդի շրջանում անօդաչուն մեքենայի է հարվածել, մի տղամարդ տեղում մահացել է։ Եվս երկու տուժած ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ 16-ամյա երիտասարդի մոտ գլխի շրջանում թափանցող բեկորային վնասվածք է ախտորոշվել, նրա ոտքը մասնակի անդամահատվել է, կնոջ մոտ բազմաթիվ բեկորային վնասվածքներ կան։
«Շեբեկինոյի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա թշնամու հարձակումը հետ մղելիս «Օրլանի» մարտիկ է տուժել… Գրայվորոնի շրջանում՝ Զամոստյե գյուղի մոտակայքում, երկու կին սրունքների, նախաբազկի և գլխի բեկորային վնասվածքներ են ստացել մեքենայի վրա FPV անօդաչուի հարձակման ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Տուժածներին տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։