Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ՝ հուղարկավորելու համար

Քաղաքականություն

09.07.2026 | 13:27

Իրանի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը ինքնաթիռով ժամանել է Իրանի Մաշհադ քաղաք, որտեղ նրան կհուղարկավորեն, հաղորդել է IRIB պետական ​​հեռուստաալիքը։

«Հեղափոխության նահատակ առաջնորդի մարմինը տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադ օդանավակայան»,- հայտնել է IRIB-ը՝ հավելելով, որ քաղաքում հուղարկավորության արարողությունը պետք է սկսվի տեղական ժամանակով 14:00-ին։

Սա Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ պատերազմի սկզբում զոհված հանգուցյալ Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հիշատակին նվիրված վեցօրյա երթի վերջին օրն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment