Հրազդանի մեծ կամ, առավել հայտնի, Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։
Ծրագրի շրջանակում իրականացվում են՝
երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում,
դեֆորմացիոն կարերի և ջրահեռացման համակարգի նորացում,
ջրամեկուսացման աշխատանքներ,
բազրիքների ամբողջական թարմացում,
թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում,
արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։
Երեւանի քաղաքապետարան