https://arm.sputniknews.ru/20260709/irany-hajtararel-e-merdzavvor-arevelqum-amerikjan-razmakajannerin-harvatsner-hascnelu-masin-104390562.html
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին հարվածներ հասցնելու մասին
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին հարվածներ հասցնելու մասին
Sputnik Արմենիա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T08:23+0400
2026-07-09T08:23+0400
2026-07-09T08:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բահրեյն
քուվեյթ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։«Ուխտադրուժ ամերիկացիներին պատժիչ պատասխան տալու առաջին փուլում ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում ՝ երկրի տարբեր կետերի վրա թշնամու հարձակումներից մեկ ժամ անց, ջախջախել են Քուվեյթի Արիֆջան և Ալի աս Սալիմ նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում՝ Ջաֆիրում և Շեյխ Իսայում ԱՄՆ երկու ռազմակայանների կարևոր ենթակառուցվածքներն ու օբյեկտները»,-ասված է հաղորդագրության մեջ:ԻՀՊԿ-ում նշել են, որ ԱՄՆ-ը, չնայած պարտավորություններին, հարված է հասցրել հարավային ափամերձ նահանգների մի քանի շրջանների և Մեշհեդ տանող ճանապարհի երկու կամուրջների վրա:Իրանի ԱԳՆներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշելէ, որ այն երկրները, որոնք տրամադրում են իրենց ռազմակայանները հարվածներ հասցնելու համար, իրենց վրա կզգան դրա հետևանքները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է իրանական 90 օբյեկտների խոցման մասին, ներառյալ ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային օբյեկտներ և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ Իրանի ափերի երկայնքով:Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բահրեյն
քուվեյթ
2026
Լուրեր
am_HY
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բահրեյն, քուվեյթ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բահրեյն, քուվեյթ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։
«Ուխտադրուժ ամերիկացիներին պատժիչ պատասխան տալու առաջին փուլում ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում ՝ երկրի տարբեր կետերի վրա թշնամու հարձակումներից մեկ ժամ անց, ջախջախել են Քուվեյթի Արիֆջան և Ալի աս Սալիմ նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում՝ Ջաֆիրում և Շեյխ Իսայում ԱՄՆ երկու ռազմակայանների կարևոր ենթակառուցվածքներն ու օբյեկտները»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԻՀՊԿ-ում նշել են, որ ԱՄՆ-ը, չնայած պարտավորություններին, հարված է հասցրել հարավային ափամերձ նահանգների մի քանի շրջանների և Մեշհեդ տանող ճանապարհի երկու կամուրջների վրա:
Իրանի ԱԳՆներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշելէ, որ այն երկրները, որոնք տրամադրում են իրենց ռազմակայանները հարվածներ հասցնելու համար, իրենց վրա կզգան դրա հետևանքները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է իրանական 90 օբյեկտների խոցման մասին, ներառյալ ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային օբյեկտներ և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ Իրանի ափերի երկայնքով:
Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։