ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործընկերության ամրապնդում: 

Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստումների ԱՅՄԵԹ ծրագիրը ՀՀ զինվորականներին հնարավորություն է տալիս ուսանել Միացյալ Նահանգներում, հաստատել կապեր ու ծանոթություններ ողջ կյանքի համար, ապա վերադառնալ նոր գիտելիքներով ու գաղափարներով՝ ամրապնդելու Հայաստանի պաշտպանունակությունն ու ինքնիշխանությունը»- այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Leave a comment