Նիկոլը վախկոտ է, ուզում է 40 տարի իշխանության մնալ, իսկ Ծառուկյանի հետ դաժան հաշվեհարդար է տեսնում

Բոլորի համար պարզ է՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, Նիկոլը կատաղել է, որ նա իր հետ գործարքի չգնաց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Փաշինյանը վախկոտ է, վախենում է իշխանությունը կորցնել, ուզում է 30-40 տարի իշխանության մնալ, ժողովուրդը խելքի պետք է գա, նա հիմիկվանից 2031 թվին է պատրաստվում։ Իր թևի տակի օլիգարխների բիզնեսները հզորացան, ովքեր դեմ դուրս եկան, սկեցին, իշխանության նպատակը պետական հարստության վերաբաշխումն է», – մեկնաբանեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ

Leave a comment