Ոչ թե սկանդալ, այլ խոստովանություն․ քաղաքագետը՝ ԵԱՀԿ ղեկավարի՝ «կաթողիկոսին փոխելու» մասին

https://arm.sputniknews.ru/20260708/voch-te-skandal-ajl-khvostvovanutjun-qaghaqagety-eahk-ghekavari-katvoghikvosin-pvokhelu-masin-104376318.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101356024_84:0:1417:1000_1920x0_80_0_0_24489ed2b3b02e890235b84e22ea9f46.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ստեփան դանիելյան, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, եահկ

նիկոլ փաշինյան, ստեփան դանիելյան, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, եահկ

Բաժանորդագրվել

Քաղաքագետը կարծում է, որ արդեն վաղուց ամբողջ աշխարհում կրոնն ու եկեղեցին մուտք են գործել քաղաքականություն, և Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոսքերը՝ կաթողիկոսին փոխելու գործում Փաշինյանին աջակցելու վերաբերյալ, ոչ թե նոր սկանդալ են, այլ խոստովանություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, խոսել նրա հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, վերջինս էլ վստահ լինելով, թե Փաշինյանի հետ է խոսում, իր աջակցությունն էր հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցում։

Դանիելյանը հիշեցնում է՝ Սինիրլիօղլուն բացի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա լինելուց նաև ազգությամբ թուրք է։ Կարծում է՝ գործընթացին աջակցությունը պետք է նաև այս լույսի ներքո դիտարկել։

«Եթե քանդում ես հայ եկեղեցին, ապա քանդում ես սփյուռքը, ոչնչացնում ազգային արժեհամակարգը, ու այստեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի շահերը համընկնում են»,- կարծում է քաղաքագետը։

Ընդգծում է՝ Թուրքիան երբեք էլ չի թաքցրել, որ Հայ առաքելական եկեղեցին իր համար խնդիր է նաև այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության հարցն առաջին հերթին սփյուռքն է առաջ տանում, իսկ հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում սփյուռքը եկեղեցու շուրջ է միավորված։ Հայ առաքելական եկեղեցին ազգային քաղաքականություն է վարում և համաշխարհային կարևոր կառույց է, որին թուլացնելու գործողություններ են արվում։

«Իսկ գործող վարչապետը խոսում էր, թե կուսակրոնության ուխտն է պաշտպանում, բայց ընթացքում նաև ուղիղ ասում էր այն, թե իրականում ինչի դեմ է պայքարը, հայտարարում էր՝ եկեղեցին ռևանշիստական կառույց է և այլն։ Խնդիրն ավելի ուժգնացավ Շվեյցարիայում հայտնի հանդիպումից հետո, երբ կաթողիկոսը կրկին արցախահայերի, գերիների հարցը բարձրացրեց։ Գործող իշխանությունն ազգային կոդերի, ազգային արժեհամակարգի մեջ վտանգ է տեսնում, քանի որ ազգային արժեհամակարգով ինքը դավաճան է, եթե փոխում ես արժեհամակարգը, դառնում է փրկիչ»,- նշում է Դանիելյանը։

Անդրադառնալով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որ Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է, Դանիելյանը մատնանշեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, երբ կաթողիկոսին ու նրա եղբայր՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին անվանում է «КГБ» գործակալ։

«Սա արդեն բնականաբար ունի աշխարհաքաղաքական նշանակություն․ եկեղեցին պահպանում է ազգային արժեքներ, այդ թվում՝ արցախահայության, Արցախի հարցը, իսկ Արցախի հարցը եվրոպացի պաշտոնյաների և մյուս կարևոր դեմքերի համար Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու գործոններից է»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ եկեղեցին և կրոնն արդեն վաղուց մուտք են գործել քաղաքականություն։ Նույն ԱՄՆ-ում ակտիվ պայքար է, այսպես կոչված, ավետարանական սիոնիստների և մյուս կրոնական համայնքների միջև, ու դա քաղաքական հարց է։ Ըստ նրա՝ մոտ 20-30 միլիոն հավատացյալներ մոբիլիզացված քվեարկության են գնում, համարում են, որ հրեաներն Աստծո ընտրյալ ժողովուրդն են, ու ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի Իսրայելի համար։ Սա ազդում է համաշխարհային քաղաքականության վրա։

Ուստի մեծ միամտություն է հավատալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ գործող իշխանությունների պայքարը զուտ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականների դեմ է։

Leave a comment