Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ

Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լոնդոնի «Ֆուլհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, որը նախկինում աշխատում էր Մադրիդի «Ռեալի» համակարգում, ցանկանում է իսպանական ակումբի մի քանի խաղացողների հրավիրել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր BBC Sport պարբերականը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ իսպանացի մասնագետը մտադիր է վարձակալական հիմունքներով ձեռք բերել արգենտինացի վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյին։ Բացի այդ, Արբելոան ցանկանում է, որ լոնդոնյան ակումբը գնի պաշտպան Ֆրան Գարսիայի և հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերները։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Ֆուլհեմը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ 38 տուրերի արդյունքում լոնդոնյան թիմը վաստակել է 52 միավոր։ Հատկանշական է, որ մայրաքաղաքային ակումբին ընդամենը մեկ միավոր չէր բավականացրել  

Աղբյուրը`ArmSport.am

Leave a comment