Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու սպառնալիքներով, վկայում են ոչ թե Վաշինգտոնի ուժի, այլ Թեհրանի նկատմամբ ճնշման քաղաքականության ձախողման մասին:
«Թրամփի այսօրվա հայտարարությունները՝ իրանցի ժողովրդին վիրավորելուց մինչև նոր հարձակումների սպառնալիքներ, ոչ թե ուժի նշան են, այլ այն քաղաքականության ձախողման ընդունում, որը տարիներ շարունակ հիմնված է եղել ուժի, պատժամիջոցների ու սպառնալիքների վրա և չի կարողացել ծնկի բերել իրանցի ժողովրդին», – X սոցիալական ցանցում գրել է Ղարիբաբադին՝ ընդգծելով, որ Թրամփի հետ անհրաժեշտ է խոսել այն լեզվով, որն իբր նա հասկանում է։
«Հանցագործ և մարդասպան Թրամփի հետ պետք է խոսել իր իսկ լեզվով: Թվում է, թե ուժի լեզուն նա ամենից լավ է հասկանում»,- հավելել է Իրանի ԱԳՆ փոխնախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր.
«Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի։ Մենք երկարաժամկետ գործընթացի չենք ձգտում»։