Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր

Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր:

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։

Պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։

Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ մտնող 32 երկրների ղեկավարներ։ Այսօր տեղի կունենա լիագումար նիստ՝ դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։

Leave a comment