Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում զորքեր ուղարկել Իրան


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան:


«Ոչ, ես դա անելու իմաստ չեմ տեսնում»,- Թրամփն ասել է Անկարայում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ հանդիպման ժամանակ։


Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի Խարգ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու և Իրանի ծովային շրջափակումը վերականգնելու հնարավորությունը։


Նույն օրն ավելի վաղ նա հնարավոր է համարել, որ արդեն երեկոյան Իրանին նոր ռազմական հարվածներ կհասցվեն, իսկ իրանական խնդիրը կարող է կարգավորվել առանց Թեհրանի հետ գործարքի:


Այնուամենայնիվ, նա նշել է, որ թույլ է տալիս բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին շարունակել բանակցությունները՝ չնայած գործընթացից իր հիասթափությանը։

Leave a comment