ԱՄՆ-ի ռազմական ծրագիրը հայ զինվորականների համար (տեսանյութ)
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործընկերության ամրապնդում: Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստումների ԱՅՄԵԹ ծրագիրը ՀՀ զինվորականներին հնարավորություն է տալիս ուսանել Միացյալ Նահանգներում, հաստատել կապեր ու ծանոթություններ ողջ կյանքի համար, ապա վերադառնալ նոր գիտելիքներով ու գաղափարներով՝ ամրապնդելու Հայաստանի պաշտպանունակությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Մանրամասները տեսանյութում։