2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 27․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 25,391.4 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 27․6%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 30․5%-ով և կազմել 32,959.3 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 16․9%-ով և կազմել 66,923.9 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 10․9%-ով՝ կազմելով 7, 599.0 հազար լիտր։

Leave a comment