https://arm.sputniknews.ru/20260208/olimpiakan-khagherum-vnasvatsq-stacats-2-lernadahukvordi-ughghatirvov-teghapvokhel-en-hivandanvoc-98573320.html
Օլիմպիական խաղերում վնասվածք ստացած 2 լեռնադահուկորդի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց
Օլիմպիական խաղերում վնասվածք ստացած 2 լեռնադահուկորդի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց
Sputnik Արմենիա
Երկու մարզուհիներն էլ հոսպիտալացվել են: 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T16:55+0400
2026-02-08T16:55+0400
2026-02-08T16:58+0400
իտալիա
օլիմպիական խաղեր
դահուկ
հիվանդանոց
ուղղաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98572992_0:0:3005:1691_1920x0_80_0_0_889da95db973d71b95a250fa41114195.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Անդորրացի լեռնադահուկորդուհի Կանդե Մորենոյին ուղղաթիռով տարհանել են մրցուղուց Իտալիայում ընթացող 2026 թվականի օլիմպիական խաղերում արագընթաց վայրէջքի մրցումների ժամանակ ընկնելուց հետո:26-րդ համարի ներքո հանդես եկող Մորենոն վայրէջքի պահին ոտքով կտրուկ շարժում է արել, ինչից հետո բախվել է պաշտպանիչ ցանցին և գլուխը խփել: Նրան մի քանի րոպե օգնություն են ցուցաբերել տեղում, ապա ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:Ավելի վաղ արագընթաց վայրէջքի ժամանակ վնասվածք էր ստացել նաև 2010 թվականի օլիմպիական չեմպիոն ամերիկուհի Լինդսի Վոնը, որը օլիմպիական խաղերին մասնակցում է խաչաձև կապանների պատռվածքով: Նա ձեռքով և դահուկափայտով դիպել է դրոշակին, կորցրել հավասարակշռությունը և ընկել մրցուղու վերնամասում՝ գլուխը խփելով ձյանը: Մարզուհին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, նրան նույնպես ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98572992_133:0:2600:1850_1920x0_80_0_0_cea26c7361473b948f8330074db8bb00.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, օլիմպիական խաղեր, դահուկ, հիվանդանոց, ուղղաթիռ
իտալիա, օլիմպիական խաղեր, դահուկ, հիվանդանոց, ուղղաթիռ
16:55 08.02.2026 (Թարմացված է: 16:58 08.02.2026)
Բաժանորդագրվել
Երկու մարզուհիներն էլ հոսպիտալացվել են:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Անդորրացի լեռնադահուկորդուհի Կանդե Մորենոյին ուղղաթիռով տարհանել են մրցուղուց Իտալիայում ընթացող 2026 թվականի օլիմպիական խաղերում արագընթաց վայրէջքի մրցումների ժամանակ ընկնելուց հետո:
26-րդ համարի ներքո հանդես եկող Մորենոն վայրէջքի պահին ոտքով կտրուկ շարժում է արել, ինչից հետո բախվել է պաշտպանիչ ցանցին և գլուխը խփել: Նրան մի քանի րոպե օգնություն են ցուցաբերել տեղում, ապա ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի վաղ արագընթաց վայրէջքի ժամանակ վնասվածք էր ստացել նաև 2010 թվականի օլիմպիական չեմպիոն ամերիկուհի Լինդսի Վոնը, որը օլիմպիական խաղերին մասնակցում է խաչաձև կապանների պատռվածքով: Նա ձեռքով և դահուկափայտով դիպել է դրոշակին, կորցրել հավասարակշռությունը և ընկել մրցուղու վերնամասում՝ գլուխը խփելով ձյանը: Մարզուհին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, նրան նույնպես ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: