Իսրայելի դատարանը չեղարկել է Նեթանյահուի գործով երկու դատական նիստ՝ ԱՄՆ-ում Թրամփի հետ հանդիպման պատճառով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երուսաղեմի շրջանային դատարանը չեղարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիոն գործով դատական լսումները, որոնք նախատեսված էին փետրվարի 10-ին և 11-ին, նրա՝ ԱՄՆ կատարելիք այցի պատճառով։ Այդ մասին հայտնել է պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։
Փետրվարի 7-ին կառավարության ղեկավարի գրասենյակը տեղեկացրել է, որ Նեթանյահուն առաջիկա շաբաթվա ընթացքում հերթական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ։ Հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի՝ փետրվարի 11-ին, Վաշինգտոնում սպասվում է Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որի հիմնական թեման կլինեն ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունները։
Մասնավորապես, Նեթանյահուն պնդելու է, որ «ցանկացած բանակցության մեջ պարտադիր կերպով պետք է ընդգրկվեն իրանական զինանոցում առկա բալիստիկ հրթիռների սահմանափակման հարցերը», ինչպես նաև «իրանական առանցքի աջակցման դադարեցումը» (Թեհրանին դաշնակից ուժերը Մերձավոր Արևելքում), հայտնել են վարչապետի գրասենյակից։