ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ


Ստրասբուրգում աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 7-ին հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներն ու այդ նպատակով անվտանգ և նպաստավոր միջավայրի կարևորությունը։

Ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան բացառելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին, փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերելի և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Վերահաստատել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և վերահաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ 

Դիտումների քանակ6

Leave a comment