ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով 5 մարդ է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260708/rd-belgvorvodi-marzum-ukrainaji-zui-hardzakumneri-hetevanqvov-5-mard-e-viravvorvel-104362677.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622968_199:0:2930:2048_1920x0_80_0_0_3130c9cafe23966fe00e65accfff4f2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, բելգորոդ, ուկրաինա

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, բելգորոդ, ուկրաինա

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի 4 շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների գրոհի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների ժամանակ 5 խաղաղ բնակիչ է տուժել։ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում անօդաչու թռչող սարքը «ԿամԱԶ»–ի է հարվածել։ Ձեռքի այրվածք և սրունքի վնասվածք ստացած տղամարդուն «Օրլանի» մարտիկները տեղափոխել են Շեբեկինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բուժօգնություն ստանալուց հետո նրան կտեղափոխեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – ասվում է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ռակիտնյանսկի շրջանի Ռակիտնոյե գյուղում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով կինը ստացել է կրծքավանդակի և ազդրի բեկորային վնասվածք։ Հետագա բուժման համար նրան կուղեգրեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։

«Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում անօդաչու թռչող սարքը երկու անգամ հարձակվել է առևտրային օբյեկտի վրա: Շտապօգնության բրիգադը բեկորային վնասվածքներով երկու տղամարդու տեղափոխում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – հայտնել են օպերատիվ շտաբից:

Բացի այդ, Բորիսովսկի շրջանի Բորիսովկա գյուղում դրոնի պայթյունի ժամանակ կին է կոնտուզիա ստացել, օգնություն է ցուցաբերվել տեղում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment