Ներքին գործերի նախարարությունն պարզաբանում է, թե ինչպես պետք է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարությունն պարզաբանում է, թե ինչպես պետք է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար։
«Եթե Ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու Ձեր վարորդական վկայականը», – նշված է հաղորդարության մեջ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– 50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
– նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։
Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
Հերթագրման կարգը՝ տեսանյութում։