Իսպանացի մասնագետ Ալվարո Արբելոան նշանակվել է անգլիական «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա մարզիչը երեք տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։
Ալվարո Արբելոայի նախորդ աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որը գլխավորում էր ավարտված մրցաշրջանում։ Դրանից առաջ նա մարզել էր նաև մադրիդցիների երիտասարդական թիմերը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում «Ֆուլհեմը» գրավել է 11-րդ տեղը։