https://arm.sputniknews.ru/20260208/tehrany-mvoskvajin-ev-pekinin-patmel-e-omanum-amn-i-het-banakcutjunneri-manramasnnery-98572779.html
Թեհրանը Մոսկվային և Պեկինին պատմել է Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասնները
Թեհրանը Մոսկվային և Պեկինին պատմել է Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասնները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանում հանդիպել էր Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին: 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T16:18+0400
2026-02-08T16:18+0400
2026-02-08T16:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
ամն
ռուսաստան
չինաստան
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96960359_0:82:1600:982_1920x0_80_0_0_d779928a56853075760d71692fc2e1dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:Երեկ Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների հաջորդ օրը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին:Արտգործնախարարն այս մասին հայտարարել է Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների` միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից 2 օր անց։Օմանի միջնորդությամբ կողմերի հանդիպումն առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով։ Մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել:Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավերի «արմադան» ճանապարհ է ընկել դեպի Իրան: Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի բանակցությունների սեղանի շուրջ նստել և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96960359_92:0:1509:1063_1920x0_80_0_0_57fa3905f2c5ba55f244e33460ba6714.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, ռուսաստան, չինաստան, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, ռուսաստան, չինաստան, միջուկային ծրագիր
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանում հանդիպել էր Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Երեկ Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների հաջորդ օրը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին:
«Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ: Չինաստանն ու Ռուսաստանը երկու բարեկամ երկրներ են և մեր ռազմավարական գործընկերները: Երեկ տեղակալս հանդիպել է Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին ու նրանց տեղեկացրել բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին: Մենք կշարունակենք խորհրդակցել նրանց հետ»,-իրանցի նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Արտգործնախարարն այս մասին հայտարարել է Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների` միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից 2 օր անց։
Օմանի միջնորդությամբ կողմերի հանդիպումն առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով։ Մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավերի «արմադան» ճանապարհ է ընկել դեպի Իրան: Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի բանակցությունների սեղանի շուրջ նստել և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։