Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 գործակալ է ձերբակալվել Ղրիմում. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260708/ukrainaji-hatuk-tsarajutjunneri-evs-2-gvortsakal-e-dzerbakalvel-ghrimum-adts-104354253.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104350992_81:0:620:404_1920x0_80_0_0_278000a6697ce86f7497d3d881ea590b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, ուկրաինա, ղրիմ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, ուկրաինա, ղրիմ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео

Բաժանորդագրվել

Կասկածյալները կալանավորվել են և խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Հոդվածը պատիժ է սահմանում ընդհուպ ցմահ ազատազրկում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ղրիմում երկու ռուսաստանցիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք ուկրաինական կողմին են փոխանցել տեղեկություններ ռուսական ռազմական օբյեկտների և Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքների մասին։

ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ ձերբակալվածները 1991 և 1996 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են։ Քննության վարկածով` նրանք ինքնուրույն են Telegram-ի միջոցով կապ հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայության աշխատակիցների հետ և համաձայնել գաղտնի համագործակցության։

Նշվում է, որ համակարգողների առաջադրանքով նրանք տեղեկություն են հավաքել և փոխանցել հատուկ ռազմական գոտում ՌԴ ՊՆ–ի ստորաբաժանումների տեղակայման վայրերի, ռուսաստանցի զինծառայողների, Ղրիմում ՀՕՊ դիրքերի մասին, ինչպես նաև գրանցել են ՌԴ տարածքին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները։

ԱԴԾ-ն հայտնել է, որ երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում։ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի գծով ԱԴԾ վարչության քննչական ստորաբաժանումը նրանց նկատմամբ քրեական գործեր է հարուցել պետական դավաճանության հոդվածով։

Հոդվածը պատիժ է սահմանում ընդհուպ ցմահ ազատազրկում։ Կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տալիս։

Հուլիսի սկզբին ԱԴԾ-ն հաղորդել էր նաև, որ Ղրիմում ձերբակալվել են 1968 և 1986 թվականներին ծնված ՌԴ 2 քաղաքացիներ։ Քննության վարկածով՝ նրանք համագործակցել են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ՝ փոխանցելով տեղեկատվություն ՌԴ ԶՈւ օբյեկտների և Ղրիմի կամրջի վրայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։

Leave a comment