Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, անդրադառնալով Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին հարցին, ասել է. «Ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական հարցերին, մենք չենք միջամտում ու ցանկություն չունենք միջամտելու: ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, արդյունքները հրապարակվեցին, մենք էլ մեր կողմից մեր շնորհավորանքը հղեցինք իշխող կուսակցությանը… Մաղթում ենք, որ ՀՀ բոլոր ուժերը՝ թե իշխող, թե ընդդիմադիր, կարողանան միասնական լինել ազգային գաղափարների շուրջ: Եթե չլինի այս միասնականությունը, հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները»: