ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանեկան դինաստիաների 2026 թվականի վարկանիշում ընդգրկվել են նոր ընտանիքներ, որոնց համատեղ կարողությունը գնահատվում է 147 միլիարդ դոլար։
Նորեկների թվում են Ռիչարդսների ընտանիքը, որը հարստացել է Southwire մալուխային արտադրության շնորհիվ (մոտ 13.1 մլրդ դոլար), հանգուցյալ Ռոս Պերոյի ժառանգները (12.8 մլրդ դոլար) և Լոքթոնների ընտանիքը (10 մլրդ դոլար), որը ղեկավարում է Lockton ապահովագրական բրոքերային ընկերությունը։
Վարկանիշում առաջին անգամ ընդգրկվել է նաև Միլզների ընտանիքը, որը դարձել է 2025 թվականի ամենախոշոր IPO-ի գլխավոր շահառուներից։ Ընտանիքը հիմնել է Medline ընկերությունը, իսկ նրա կարողությունը գնահատվում է 29.6 մլրդ դոլար։
ԱՄՆ ամենահարուստ ընտանիքների ցանկում 10 նորեկ կա: Forbes USA-ն վարկանիշը կազմելիս չի ներառել այն անհատ միլիարդատերերին, որոնց ամբողջ ընտանեկան կարողությունը վերագրվում է մեկ անձի և որոնք արդեն ընդգրկված են Forbes-ի համաշխարհային միլիարդատերերի ցուցակում։