Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար


«Վախեցնելու և շորթելու դարաշրջանն ավարտվել է։ Դա ոչ մի արդյունք չի ունենա։ Մենք չենք հանձնվի», – գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում:


Նա Փոխըմբռնման հուշագրի «խոշոր խախտումներ» է անվանել Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման իրանական կանոնները չպահպանելը, ինչպես նաև «նոր հարվածների, նավթային պատժամիջոցների վերսկսման, հարավային Իրանի վրա հարձակումների մշտական ​​սպառնալիքները» և Իսրայելի գործողությունները Լիբանանում։

Leave a comment