Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ Ահլիին» ու անցկացրել առաջին մարզումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը միացել է սաուդյան «Ալ Ահլիին», որն այս օրերին հավաք է անցկացնում Ավստրիայում։

26-ամյա կիսապաշտպանն առաջին մարզումն է անցկացրել Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակրի կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որը ոչ պաշտոնական տվյալներով 20-25 միլիոն եվրո է վճարել գործարքի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Ահլիում» հայ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 58 գոլի ու 44 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Թիմը Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոն է։

Leave a comment