ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեյցարիայի հավաքականը դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։

1/8 եզրափակիչի խաղում շվեյցարացիները Վանկուվերում մրցեցին Կոլումբիայի հավաքականի հետ ու հաղթեցին հետխաղային 11-մետրանոցներով՝ 4։3։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով (տեսանյութ

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, որն ավելի վաղ 3։2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ։

ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ

Շվեյցարիա – Կոլումբիա՝ 0:0 (11-մետրանոցներով՝ 4։3)

Leave a comment