Ամռանն ավելանում է որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ ինչպես կանխարգելել վարակները


Շոգ եղանակին սուր աղիքային վարակների ռիսկն աճում է, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է ախտածին միկրոօրգանիզմների արագ բազմացմանը սննդամթերքում և ջրում։ Այս մասին տեղեկացնում է ՀՎԿԱԿ-ը։


 


Որոշ միջատներ և տզեր կարող են փոխանցել վարակիչ հիվանդություններ, ուստի բնության գրկում կարևոր է օգտագործել ռեպելենտներ և կրել պաշտպանիչ հագուստ։


 


Ձեռքերի ճիշտ լվացումը շարունակում է մնալ վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։


 


Սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ պահված պատրաստի սնունդը կարող է դառնալ ախտածին միկրոօրգանիզմների բազմացման միջավայր, նույնիսկ եթե դրա արտաքին տեսքը կամ հոտը չեն փոխվել։


 


Ճանապարհորդելիս որոշ երկրներ կարող են պահանջել կամ խորհուրդ տալ հատուկ պատվաստումներ, ուստի ուղևորությունից առաջ անհրաժեշտ է նախապես տեղեկանալ առողջապահական պահանջների մասին։ 


 


Բարձր ջերմաստիճանը կարող է նպաստել ջրազրկմանը, իսկ ջրազրկված օրգանիզմն ավելի խոցելի է տարբեր առողջական խնդիրների նկատմամբ։ Հետևաբար, հատկապես շոգ օրերին կարևոր է բավարար քանակությամբ ջուր օգտագործել։


 


Ամառային վարակների մեծ մասը հնարավոր է կանխարգելել՝ պահպանելով անձնական հիգիենայի, սննդային անվտանգության և անվտանգ հանգստի կանոնները։


 


Ամռանը ոչ միայն ավելանում են ճանապարհորդությունները և բացօթյա հանգիստն, այլև աճում է որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Իսկ դրանց դեմ լավագույն պաշտպանությունը ճիշտ տեղեկացվածությունն է։

Դիտումների քանակ4

Leave a comment