«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվով՝ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում:
Հայկական թիմի կազմում գոլեր են խփել Օլիվեյրան՝ անկյունայինի խաղարկումից, և նորեկ Կառլոս Ֆրանսան։
«Ռիգան» 72-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով՝ դարպասապահի հեռացման պատճառով։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Ռիգայում։