Դատարանը ձեռնասուն կամակատար է դարձել. Տոնոյան (տեսանյութ)
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ իրենց համար բացարձակ անսպասելի չէր դատարանի որոշումը, որովհետև վաղուց արդեն համոզվել են, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացում կնքելու գործընթացին:
«Ես իրականում ցավում եմ, որ գործող իշխանության կոնկրետ և ուղիղ հրահանգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, այս դեպքում՝ Առաջին ատյանի դատարանը, դարձել է այսպես ձեռնասուն կամակատար ընդամենը և կայացնում է նման խայտառակ որոշում:
Բնականաբար իրավական ճանապարհով գնալու ենք, փաստաբանները բողոքարկելու են այս ամենը, բայց բոլորին էլ հասկանալի և տեսանելի է, որ սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն և քաղաքական վրեժխնդրություն: Ուրիշ գնահատական չեմ կարող»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։