30 հոգով փորձում են գետնին տապшլել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա 30-ին կարող էր միաժամանակ գետնին պшռկեցնել. Իվետա Տոնոյան

«30 հոգով փորձում են գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա ձեզ 30-ին կարող էր միաժամանակ գետնին պառկեցնել, խայտառակ նկարահանում, խայտառակ մոնտաժ»,- լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի հրապարակած տեսանյութին, թե ինչպես են ձերբակալում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Նա նշեց, որ ցավում ու ցավակցում է քննչական կոմիտեի  բոլոր պատասխանատուներին, որոնք, ըստ երևույթին, մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության բարդույթները փորձել էին իրացնել և արդարացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութի մոնտաժով. «Այն էնտուզիազմով, որով խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել այն դեպքում,  երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ հրապարակային հայտարարել է՝ սպասում է, որ իր նկատմամբ  իրավական, քրեական գործընթացներ են սկսվելու, ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապաում, շոու են ապահավում»։

Ինչ վերաբերում է դատարանի որոշման, ըստ որի Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց, Ի. Տոնոյանն ասաց. «Դատարանի խայտառակ որոշումը բացարձակ անսպասելի չէր։ Վաղուց համոզվել էինք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին։

Ցավում եմ՝ գործող իշխանության կոնկրետ և ուղիղ  հրահանգով Հայաստանի իրավական համակարգն, այս դեպքում առաջին ատյանի դատարանը, դարձել է կամակատար, կայացնում է  նման խայտառակ որոշում։ Իրավական ճանապարհով գնալու ենք, բողոքարկելու ենք։

Սա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընդամենը քաղաքական հաշվեհարդար է, մանրախնդրություն ու վրեժխնդրություն։

Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է գտնվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment