ՌԴ–ն ստիպված էր ռազմական գործողություն սկսել. Պեսկովը՝ Ուկրաինայի և Արևմուտքի մասին

https://arm.sputniknews.ru/20260707/rdn-stipvats-er-razmakan-gvortsvoghutjun-sksel-peskvovy-ukrainaji-ev-arevmutqi-masin-104340091.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն, ռազմական հատուկ գործողություն

ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Ռուսաստանը մտադիր չէ դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող և միջոցներ կձեռնարկի բացառապես սեփական անվտանգությունն ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2022 թվականին ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշումը հարկադրված է եղել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է շվեյցարական «Weltwoche»–ին տված հարցազրույցում։

Նա նշել է` այդ գործողությանը նախորդել են եվրոպական մայրաքաղաքների և ԱՄՆ-ի հետ բանակցությունները, և պարզվել է` անհնար է հասնել նրան, որ ռուսական շահերը հաշվի առնվեն։

«Այդ որոշումը պետք է ընդունվեր՝ հաշվի առնելով եվրոպական մայրաքաղաքների և ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը։ Երբ հասկանում ես, որ ոչ ոք քեզ չի լսի, վճռական միջոցներ ես ձեռնարկում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմական գործողություն սկսելը անհրաժեշտություն էր։

Նա նշել է, որ 2022 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ էին խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Կողմերը փաստաթուղթը պատրաստել, համաձայնեցրել և նախաստորագրել էին այն պահին, երբ ռուսական բանակը գտնվում էր Կիևի մոտ:

Մեկնաբանելով արևմտյան երկրների մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը՝ Պեսկովը հայտարարել է, որ սպառազինությունների և զինամթերքի մատակարարումը, արբանյակային տվյալների տրամադրումը, ռազմական խորհրդականների, ինչպես նաև ի շահ Կիևի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառումը եվրոպական պետությունների անմիջական միջամտությունն են ռազմական գործողություններին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը սպառնալիքի աղբյուր չէ Եվրոպայի համար և հանդես է գալիս եվրոպական երկրների հետ երկխոսության շուտափույթ վերսկսման օգտին: Նա նշել է, որ Մոսկվայի մտահոգությունների անտեսումը նոր խնդիրների է հանգեցնում, և կոչ է արել եվրոպական պետություններին վերադառնալ բանակցություններին:

Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Պեսկովը նշել է, որ երկկողմ հարաբերությունները մնում են «զրոյական մակարդակում», սակայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պահպանվում է աշխատանքային երկխոսությունը:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է` Ռուսաստանը մտադիր չէ դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող և միջոցներ կձեռնարկի բացառապես սեփական անվտանգությունն ապահովելու համար:

«Ռուսաստանը չափազանց մեծ և պատասխանատու երկիր է երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող դառնալու համար։ Մենք միջոցներ կձեռնարկենք սեփական անվտանգության համար, բայց երբեք երրորդ համաշխարհային պատերազմ չենք սկսի», – ընդգծել է Պեսկովը։

Նա անդրադարձել է նաև Եվրոպայում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ եվրոպական երկրների ռազմականացման գործընթացը և Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու փորձերը մտահոգում են Մոսկվային։ Նրա կարծիքով՝ եվրոպական պետությունները թյուրիմացաբար մտածում են, թե կարող են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Եվրոպան դադարել է համաշխարհային զարգացման կենտրոն լինելուց: Նրա խոսքով՝ տնտեսական և քաղաքական աճի կենտրոններն այսօր առավելապես գտնվում են Գլոբալ Հարավի երկրներում, մասնավորապես՝ Հնդկաստանում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Բրազիլիայում, իսկ այդ պետությունները սեփական ինքնիշխանությունից հրաժարվելու մտադրություն չունեն։

Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի բանակը շարունակում է առաջխաղացումը տարբեր ուղղություններով՝ երկրի սահմանների մոտ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու նպատակով:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment