Ռուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ և չի պատրաստվում Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, քանի որ նպատակներին ցանկանում է հասնել առանց դրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք միջոցներ կձեռնարկենք մեր անվտանգության ապահովման համար, բայց մենք երբեք չենք սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը։
Ռուսաստանը չափազանց մեծ և պատասխանատու երկիր է, որպեսզի դառնա նոր համաշխարհային պատերազմի նախաձեռնողը»,- շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հարմարվել է ԵՄ ճնշմանը և կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։