«Նրա խաղը նայում եմ, ինչպես Չավիինը և Ինյեստայինը». Դմիտրի Ալենիչևը՝ Մխիթարյանի մասին

https://arm.sputniknews.ru/20260208/nra-khaghy-najum-em-inchpes-chaviiny-ev-injestajiny-dmitri-alenichevy-mkhitarjani-masin-98534201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98455251_177:0:1600:1067_1920x0_80_0_0_34986b5838539d520a51a36a7ba34eab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, «ռեալ մադրիդ» ֆուտբոլային ակումբ, դմիտրի ալենիչև

հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, «ռեալ մադրիդ» ֆուտբոլային ակումբ, դմիտրի ալենիչև

Բաժանորդագրվել

Հայտնի ռուս ֆուտբոլիստը խոստովանել է, որ Մխիթարյանի խաղից հաճույք է ստանում, իսկ Սպերցյանին կցանկանար տեսնել իսպանական Լա Լիգայում:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 37 տարեկանում շարունակում է հրաշալի ֆուտբոլիստ մնալ։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող, «Պորտուի» կազմում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթող Դմիտրի Ալենիչևը:

Հենրիխի և Դմիտրիի ֆուտբոլային կենսագրություններում կա երկու հատման կետ կա. երկուսն էլ ժամանակին խաղացել են «Ռոմայում», երկուսին էլ ժամանակին մարզել է Ժոզե Մոուրինյուն (ընդ որում՝ Մխիթարյանին՝ երկու թիմերում): Չնայած դրան, նրանք անձամբ ծանոթ չեն, ինչը զարմանալի չէ. Ալենիչևը Հենրիխից 17 տարով մեծ է և ավարտել է իր կարիերան, երբ Մխիթարյանը նոր էր այն սկսում:

«Երբ նա ավարտի խաղալը, իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա, նա հաստատ մասնակցելու է վետերանների հանդիպումներին: Ես նույնպես դեռ խաղում եմ նման խաղերում, այնպես որ, հնարավոր է՝ մենք հանդիպենք դաշտում: Շատ ուրախ կլինեմ նրա հետ ծանոթանալ»,-նշել է Ալենիչևը:

Հենրիխն օժտված է շատ բարձր ֆուտբոլային ինտելեկտով, իսկ դա, Ալենիչևի խոսքով, հենց այն է, ինչ իրեն դուր է գալիս խաղի մեջ:

«Ես նման ֆուտբոլիստներին ուղղակի պաշտում եմ, կարող եմ նույնիսկ այդպիսի բառ օգտագործել: Երբ նայում եմ «Ինտերի» խաղերը, իհարկե, առաջին հերթին նրան եմ հետևում: Պարզապես հաճույք է դիտելը, բավականություն է պատճառում, մոտավորապես այնպես, ինչպես առաջ «Բարսելոնայում» նայում էի Չավիի և Ինյեստայի խաղին»,-ասում է Ալենիչևը:

Նա Մխիթարյանին մաղթում է որքան հնարավոր է երկար պահպանել ներկայիս մակարդակը՝ չնայած տարիքին, հաճույք պատճառել հայ երկրպագուներին և օրինակ ծառայել երիտասարդ ֆուտբոլիստներին։

Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա, «Սպարտակի» և «Պորտուի» աստղի կարծիքով` Էդուարդին ամենից շատ կսազի իսպանական առաջնությունը:

«Նման տեխնիկա ունեցող ֆուտբոլիստների համար, թերևս, ավելի արդյունավետ է խաղալ Իսպանիայի առաջնությունում: Նրա փոխարեն ես Իտալիա չէի գնա: Իհարկե չեմ կարող խորհուրդներ տալ, նրա կողքին կան իր գործակալները, իր ծնողները, ի վերջո նա սեփական գլուխն ունի ուսերին: Բայց, այնուամենայնիվ, իսպանական առաջնությունն ավելի տեխնիկական է, դիտարժան»,-ասել է Ալենիչևը:

Կատարյալ կլիներ իհարկե «Ռեալը» կամ «Բարսելոնան», բայց նույնիսկ եթե Էդուարդը հայտնվի առաջին հնգյակի թիմում, օրինակ՝ «Վիլյառեալում» կամ «Ատլետիկոյում», այդ տարբերակը նույնպես շատ լավ կլինի: Ամենակարևորը, հայտնի ֆուտբոլիստի խոսքով, այն է, որ նա օժտված է այնպիսի որակներով, որոնք թույլ կտան նրան հետագայում առաջընթաց ունենալ:

«Նա դեռ իր ներուժը հարյուր տոկոսով չի բացահայտել, աշխատելու տեղ ունի, և ինքն էլ դա հիանալի հասկանում է»,-նշել է Ալենիչևը:

Նշենք, որ օրերս Հայաստանում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվիրակությունը, որի կազմում էին նաև 90-ականների և 2000-ականների հայտնի ֆուտբոլիստներ Դմիտրի Ալենիչևը, Անդրեյ Տիխոնովը և Իգոր Սեմշովը: Նրանք վարպետության դաս անցկացրին երևանյան «Արարատի» ֆուտբոլային ակադեմիայի սաների համար, ինչպես նաև շփվեցին «Ոսկե դուբլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի հանդիսատեսի հետ։ Ֆիլմը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի աշխատանքին Երևանի «Արարատում» և ԽՍՀՄ առաջնությունում ու գավաթում: Պրեմիերայի առթիվ Մոսկվայից բերվել էր նաև ԽՍՀՄ գավաթը, որի վրա երկու անգամ (1973 և 1975 թվականների համար) փորագրված է երևանյան «Արարատի» անունը:

Այցը կայացել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աջակցությամբ:

Leave a comment