Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է. ՔԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է, հայտնել է ՔԿ-ն


ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է։


Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։


Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը։


Ինչպես հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։


Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին։ Քննության վարկածով՝ Ծառուկյանի կողմից կազմակերպված քաղաքացիների խումբը զբաղվել է առանձնապես խոշոր չափերի խարդախությամբ և դրամական միջոցների օրինականացմամբ (փողերի լվացմամբ)։ Գործի նյութերի համաձայն՝ նրանք 2022–2024 թվականներին, Իրանի հետ առևտրային կապերի զարգացման պատրվակով, հափշտակել են ավելի քան 8,1 մլրդ դրամի (մոտ 21 մլն դոլար) գույք և հետագայում օրինականացրել ստացված միջոցները։


Leave a comment