Մենք հինգ F-35 ինքնաթիռների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողանը՝ Թրամփին

Քաղաքականություն

07.07.2026 | 19:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումը և դրան Սպիտակ տան ղեկավարի մասնակցությունը նոր ուժ են հաղորդել դաշինքին։ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ձգտում են Իրան-ԱՄՆ հարաբերությունները հասցնել ավելի դրական մակարդակի, և որ անում են ամեն ինչ՝ համաշխարհային խաղաղությանը նպաստելու համար։

Էրդողանը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Թրամփի հետ իր խորհրդակցությունների կարևորությունը Գազայում երկարատև խաղաղության հասնելու գործում։

Հիշեցնելով, որ F-35-ի հարցը նոր չէ օրակարգում, Էրդողանն ասել է. «Մենք խոստում ենք ստացել հինգ ինքնաթիռների վերաբերյալ։ Պարոն Թրամփը նույնպես տվել է իր խոսքն այս հարցում»։

«Գիտեմ, որ այս գագաթնաժողովում մեր հանդիպումը կլինի ապագայի համար տված մեր խոստումների դրական փորձություն։ Պարոն Թրամփը միշտ իր խոսքի տերն է, և ես հավատում եմ, որ այս գագաթնաժողովից հետո դրական որոշում կկայացվի»,- հավելել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ մանրամասն կքննարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զարգացումները՝ հավելելով, որ ձեռնարկվելիք քայլերը կձևավորվեն այդ քննարկումներին համապատասխան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment