«Եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»․ Արթուր Չախոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձախ նկարում պատկերված է Բժշկական համալսարանի մոտի գետնացումը, որը նորոգվում է Երևանի քաղաքապետարանի բյուջեով, ոչ թե վարձակալողի կողմից։
     Աջ նկարում պատկերված է «Ռոսիա» տոնավաճառի մոտի գետնանցումը, որը անցած տարի նորոգվել է վարձակալողի կողմից։
     Սա բացահայտ Երևանի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման և կոռուպցիոն դրսևորում է, այսինքն՝ քաղաքապետարանը համայնքային գույքը վարձակալությամբ տալիս է մասնավորին, որը իր հերթին վերավարձակալությամբ հանձնում է ուրիշներին ավելի բարձր գնով և այդպիսով՝ վերավարձակալության հանձնելով եկամուտ ստանում, սակայն գույքի նորոգումը կատարում է Երևանի քաղաքապետարանը՝ երևանցիների վճարած հարկերով, մինչդեռ նույնաբովանդակ դեպքում՝ «Ռոսիա» առևտրի մոտ, վարձակալը նորոգումն իրականացնում է իր միջոցներով, ոչ թե համայնքային բյուջեից։
     Նիկոլ Փաշինյա՛ն, դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»։

Leave a comment