Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել


Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։


 


2026 թվականի հունիսին Հայաստան է այցելել 216,214 զբոսաշրջիկ։


 


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 215,253։


 


2026 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։


 


Ներկայացված են նաև 2026 թ․ հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Դիտումների քանակ6

Leave a comment