https://arm.sputniknews.ru/20260707/uzbekstanum-kirilicajic-ambvoghjapes-kancnen-latinakan-greri-104325457.html
Ուզբեկստանում կիրիլիցայից ամբողջապես կանցնեն լատինական գրերի
Ուզբեկստանում կիրիլիցայից ամբողջապես կանցնեն լատինական գրերի
Sputnik Արմենիա
Փաստաթղթի համաձայն՝ ուզբեկական այբուբենը բաղկացած կլինի 28 տառից և մեկ ապաթարցից՝ ներկայիս 26 տառերի և երեք տառային համադրությունների փոխարեն: 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T16:39+0400
2026-07-07T16:39+0400
2026-07-07T16:39+0400
ուզբեկստան
այբուբեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1d/27735801_0:0:1600:900_1920x0_80_0_0_24759b84e0fe743031898dfcc25d8a90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուզբեկստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները, որոնք նախատեսում են փուլային անցում լատինական տառերի հիման վրա նորացված ուզբեկական այբուբենին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել են խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։Օրինագիծն ուղարկվել է Սենատի քննարկմանը։Փաստաթղթի համաձայն՝ ուզբեկական այբուբենը բաղկացած կլինի 28 տառից և մեկ ապաթարցից՝ ներկայիս 26 տառերի և երեք տառային համադրությունների փոխարեն: Այս դեպքում գրաֆիկական նշանների ընդհանուր թիվը կմնա նույնը՝ 29: Խորհրդարանում նշում են, որ նորացված այբուբենը համապատասխանում է համաթյուրքական այբուբենի սկզբունքներին և այլ թյուրքալեզու երկրների փորձին:Նոր ստանդարտին անցումը տեղի կունենա փուլերով։ Թարմացումը կվերաբերի դասագրքերին՝ դրանց վերաթողարկվումը պլանավորելիս, անձնագրերին և այլ փաստաթղթերին՝ դրանց ժամկետը լրանալիս, և թղթադրամներին և ցուցանակներին՝ դրանց բնական փոխարինումն իրականացնելիս: Խորհրդարանում ընդգծել են, որ գործող փաստաթղթերն ու արտադրանքը ժամկետից շուտ չեն փոխարինվի, ինչը թույլ կտա խուսափել լրացուցիչ բյուջետային ծախսերից:Մինչև 1920-ական թվականները ուզբեկերեն լեզվի համար օգտագործվում էին արաբական գրեր, այնուհետև կատարվեց անցում լատինական տառերին, իսկ 1940-ին՝կիրիլիցային։ Լատինական տառերին վերադառնալու մասին օրենքն ընդունվել է 1993 թվականին։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր բարեփոխումն ավարտել 2005 թվականին, սակայն ժամկետները երկու անգամ հետաձգվել են՝ նշվելով նախ 2010 թվականը, ապա՝ 2015-ը։
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1d/27735801_200:0:1400:900_1920x0_80_0_0_caadaf2b511abfebd29449e0d192e888.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուզբեկստան, այբուբեն
Բաժանորդագրվել
Փաստաթղթի համաձայն՝ ուզբեկական այբուբենը բաղկացած կլինի 28 տառից և մեկ ապաթարցից՝ ներկայիս 26 տառերի և երեք տառային համադրությունների փոխարեն:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուզբեկստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները, որոնք նախատեսում են փուլային անցում լատինական տառերի հիման վրա նորացված ուզբեկական այբուբենին: Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, հայտնել են խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։
Օրինագիծն ուղարկվել է Սենատի քննարկմանը։
Փաստաթղթի համաձայն՝ ուզբեկական այբուբենը բաղկացած կլինի 28 տառից և մեկ ապաթարցից՝ ներկայիս 26 տառերի և երեք տառային համադրությունների փոխարեն: Այս դեպքում գրաֆիկական նշանների ընդհանուր թիվը կմնա նույնը՝ 29: Խորհրդարանում նշում են, որ նորացված այբուբենը համապատասխանում է համաթյուրքական այբուբենի սկզբունքներին և այլ թյուրքալեզու երկրների փորձին:
Փոփոխություններով նախատեսվում է «o’», «g’», «sh» և «ch» տառերի համակցությունները փոխարինել առանձին տառերով: Նախագծի հեղինակների կարծիքով՝ դա թույլ կտա կատարելագործել ուղղագրության կանոնները և ընդլայնել պետական լեզվի օգտագործման հնարավորությունները, այդ թվում՝ թվային միջավայրում։
Նոր ստանդարտին անցումը տեղի կունենա փուլերով։ Թարմացումը կվերաբերի դասագրքերին՝ դրանց վերաթողարկվումը պլանավորելիս, անձնագրերին և այլ փաստաթղթերին՝ դրանց ժամկետը լրանալիս, և թղթադրամներին և ցուցանակներին՝ դրանց բնական փոխարինումն իրականացնելիս: Խորհրդարանում ընդգծել են, որ գործող փաստաթղթերն ու արտադրանքը ժամկետից շուտ չեն փոխարինվի, ինչը թույլ կտա խուսափել լրացուցիչ բյուջետային ծախսերից:
2023 թվականի հունվարի 1-ից Ուզբեկստանի բոլոր պետական և մասնավոր կազմակերպությունները պարտավոր են լատինական տառերն օգտագործել գործավարության, տեղագրության, ԶԼՄ-ների և գովազդի մեջ։ Նույն թվականի հոկտեմբերին նախագահ Շավքատ Միրզիյոևը կառավարությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ լատինական այբուբենին անցումն ավարտելու համար:
Մինչև 1920-ական թվականները ուզբեկերեն լեզվի համար օգտագործվում էին արաբական գրեր, այնուհետև կատարվեց անցում լատինական տառերին, իսկ 1940-ին՝կիրիլիցային։ Լատինական տառերին վերադառնալու մասին օրենքն ընդունվել է 1993 թվականին։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր բարեփոխումն ավարտել 2005 թվականին, սակայն ժամկետները երկու անգամ հետաձգվել են՝ նշվելով նախ 2010 թվականը, ապա՝ 2015-ը։