Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

Երևանի «Արարատի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում։ 2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։

«Վարազդատի փորձը, նվիրվածությունն ու առաջնորդական հատկանիշները մեծ արժեք են մեր թիմի համար։

Բարի գալուստ, Վարազդատ։ Մաղթում ենք հաջող մրցելույթներ և բազմաթիվ հաղթանակներ «Արարատի» կազմում»,- նշված է «Արարատի» հայտարարության մեջ։

Leave a comment