ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Հայաստանի բոլոր համայնքների հաշվապահների համար կազմակերպել է դասընթաց

ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Հայաստանի բոլոր համայնքների հաշվապահների համար կազմակերպել է դասընթաց

ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Հայաստանի բոլոր համայնքների հաշվապահների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթաց: Դասընթացն իրականացվել է՝ հաշվի առնելով հանրային հատվածի համայնքային կազմակերպությունների մշտադիտարկման արդյունքները: Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նման մշտադիտարկում նախարարությունն իրականացնում է յուրաքանչյուր տարի:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի հիմնական պահանջները, դրանց գործնական կիրառման մոտեցումները, ինչպես նաև համայնքների ֆինանսական հաշվետվությունների պատրաստման առանձնահատկությունները: Հնգօրյա դասընթացին երկու փուլով առկա ձևաչափով մասնակցել են 65, իսկ հեռավար եղանակով՝ շուրջ 100 մասնագետներ։

Դասընթացի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը կարևորել է նման վերապատրաստումների դերը՝ ընդգծելով, որ դրանք պետք է կրեն շարունակական բնույթ: Նման դասընթացներն ապահովում են մասնակիցների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների զարգացումը, ինչ էլ իր հերթին բարելավում է հանրային հատվածի համայնքային կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման որակը։

Leave a comment