ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դատարանից որևէ ակնկալիք չունի։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է` իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացույցներ գոյություն չունեն։ Նա այդ մասին ասել է դատական նիստից առաջ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Գործն ավարտական փուլում է, բայց ես դատարանից ակնկալիք չունեմ։ Այսօր հակառեպլիկով պետք է հանդես գամ, դրանից հետո պաշտպանական ճառերը կլինեն, դրանով էլ ամեն ինչ կավարտվի։ Իշխանափոխության դեպքում էլ դատարանից ակնկալիք չէի ունենա։ Պայքարում եմ մինչև վերջ, որպեսզի արդարացման որոշում կայացվի։ Մեղադրանքն ապացուցող ոչինչ չկա»,– ասել է նախկին նախարարը։
Նրա խոսքով` գործի ելքը կախված է նրանից, թե դատական գործընթացում որքան կոմպետենտություն կդրսևորվի։