Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ուղեկցությամբ այցելել է Դամասկոսի Ումայադ մզկիթ։ Երկու առաջնորդն էլ ստորագրել են այցելուների գրքում։

Մակրոնը գոհունակություն է հայտնել Ումայադ Մեծ մզկիթ այցելության կապակցությամբ՝ նշելով այս վայրի խորհրդանշական նշանակությունը քաղաքում, որը լի է դարավոր պատմությամբ և տարբեր քաղաքակրթությունների ու կրոնների ժառանգությամբ։

Այցելուների գրքում իր գրառման մեջ Մակրոնը շեշտել է. «Այստեղ հռոմեական տաճարներն ու քրիստոնեական եկեղեցիները վկայում են հին ժառանգության մասին, և սիրիացի ժողովրդի միասնությունը նրա պատմության միավորող տարրն է»։

Leave a comment