Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկա բնակավայրը. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գործողությունն իրականացրել են ««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։

Այս առաջխաղացումը ոչ միայն մեծացնում է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքի մակերեսը, այլև Ուկրաինայի զինված ուժերին ստիպում է այլ ուղղություններից զինվորականներ տեղափոխել ռազմաճակատի տվյալ հատված։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment