Քաղաքական վրեժխնդրությունից դրդված տնտեսությունն են փշրում, որը հետևանք է ունենալու․ Իվետա Տոնոյան

«Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, շուրջ 13 ժամ շարունակվում էր»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Գագիկ Ծառոկյանը տեղափոխվում է դատարան՝ կալանքի միջնորդության հարցը քննելու, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո նոր տեղեկացրեցին, որ նիստը կկայանա առավոտյան 09.00-ին։ Այս փաստերը բարձրաձայնում եմ, որպեսզի հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան անփույթ, թափթփված կերպով է  այս ողջ գործթացն իրկանացվում՝ սկսած քրեական գործը կարելու գործընթացից։ Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածաին, ուռճացված լինի»,-ասաց ԲՀԿ խոսնակը։

Ըստ Իվետա Տոնոյանի՝  նախօրիեն կապարակնքվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերություններ, որոնց 10 հազարից ավելի աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի։

«Ուզում եմ հասկանալ՝ տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանո՞վ է նպատակահարմար։Հասկանում եմ՝ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու անհագուրդ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց, ցավով տեղեկացնում եմ, որ տնտեսությանը փշրելուն ուղղված այդ գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։ Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ այժմ դատարանում քննվում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա ձերբակալվել է նախօրեին։

Leave a comment