ՆԱՏՕ-ն կգործարկի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի շուկա․ Ռուտտե

ՆԱՏՕ-ն կգործարկի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի շուկա, նպատակն է օգնել արագ և մասշտաբային կերպով ձեռք բերել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հնարավորություններ, Անակարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն։

 

– Այսօր մենք մեկնարկում ենք ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերի եզրային նախաձեռնությունը։ Այս նախաձեռնության միջոցով դաշնակիցները հաջորդ հինգ տարիների ընթացքում ավելի քան 40 միլիարդ դոլար են ներդնում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հնարավորությունների մեջ։ Դաշնակիցները նաև պարտավորվում են մինչև 2027 թվականի վերջը իրենց զինված ուժերում հինգ անգամ ավելի շատ անօդաչու թռչող սարքերի օպերատորներ պատրաստել։

– Միացյալ Նահանգները և նրա մի քանի առաջատար պաշտպանական ընկերություններ, այդ թվում՝ Anduril-ը, Boeing-ը, «General Dynamics»-ը, «Lockheed Martin»-ն ու Raytheon-ը, համաձայնության են եկել արդյունաբերական համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ պաշտպանության ոլորտի խոշոր եվրոպական խաղացողների հետ, ինչպիսիք են Diehl-ը, PGZ-ն և Rheinmetall-ը։ Սա մեզ թույլ կտա Եվրոպայում արտադրել կամ պահպանել ամերիկյան հիմնական հնարավորությունները, ինչպիսիք են Abrams տանկերը, AMRAAM-ները, ATACMS-ը, «Barracuda 500M»-ը, փոքր տրամագծով ռումբերը և Stinger-ները։

Leave a comment