https://arm.sputniknews.ru/20260707/brjusvovi-anvan-hamalsarani-ambivoni-varichy-meghadrvum-e-kasharq-stanalu-hamar-104302238.html
Բրյուսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու համար
Բրյուսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու համար
Sputnik Արմենիա
Ըստ հակակոռուպցիոն կոմոիտեի՝ նախորդ տարի որպես կաշառք ստացել է գումար, ինչպես նև ոսկյա զարդեր: 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T11:30+0400
2026-07-07T11:30+0400
2026-07-07T11:30+0400
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
կաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/67/19736783_0:0:1600:901_1920x0_80_0_0_b856c97a725f5a340c4fbd7a32ac967f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:«Այդ անձը համալսարանի նույն ամբիոնի 2 դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի կաշառք է վերցրել 2025 թվականի հոկտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ բացի դրանից, ամբիոնի վարիչն ասպիրանտի ատենախոսության պաշտպանության գործընթացը կազմակերպելու համար էլ ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը: Դա եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ կաշառքը եղել է ոսկյա զարդի տեսքով: Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդհոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդմասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/67/19736783_66:0:1490:1068_1920x0_80_0_0_bf8b4fcf5b33a917b15d1ead9f891bf6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, կաշառք
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, կաշառք
Բաժանորդագրվել
Ըստ հակակոռուպցիոն կոմոիտեի՝ նախորդ տարի որպես կաշառք ստացել է գումար, ինչպես նև ոսկյա զարդեր:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն
հայտնում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:
«Այդ անձը համալսարանի նույն ամբիոնի 2 դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի կաշառք է վերցրել 2025 թվականի հոկտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բացի դրանից, ամբիոնի վարիչն ասպիրանտի ատենախոսության պաշտպանության գործընթացը կազմակերպելու համար էլ ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը: Դա եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ կաշառքը եղել է ոսկյա զարդի տեսքով:
Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդհոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդմասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: