Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը պատրաստվում է Վաշինգտոն այցելելուն, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Լիբանանյան «Ան-Նահար» թերթի տվյալներով՝ ուղևորությունը նախատեսվում է տեղի ունենալ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո, և բանակցությունների թեմաների շարքում կլինեն Իսրայելին վերաբերող հարցերը։
Ջոզեֆ Աունը հերքել է Նեթանյահուի հետ հնարավոր հանդիպման մասին լուրերը։ «Ան-Նահար»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նման հանդիպում տեղի չի ունենա, քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարվածները Լիբանանի տարածքում։
Նա ընդգծել է, որ եթե պատահաբար հայտնվի Նեթանյահուի հետ նույն սենյակում, անմիջապես կհեռանա։