https://arm.sputniknews.ru/20260707/armaviri-mi-qani-gjugheri-bnakichner-tshanaparh-en-pakel-vnasi-pvokhhatucum-en-pahanjum-104301621.html
Արմավիրի մի քանի գյուղերի բնակիչներ ճանապարհ են փակել. վնասի փոխհատուցում են պահանջում
Արմավիրի մի քանի գյուղերի բնակիչներ ճանապարհ են փակել. վնասի փոխհատուցում են պահանջում
Sputnik Արմենիա
Հուլիսի 6–ին տեղացած կարկուտն ու ուժեղ քամին վնասել են գյուղացիների բերքը։ Նրանք Կառավարությունից պահանջում են անհապաղ գործողություններ ձեռնարկել։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T11:24+0400
2026-07-07T11:24+0400
2026-07-07T11:24+0400
քամի
ճանապարհ
կարկուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28107851_0:66:1000:629_1920x0_80_0_0_ddfc78438ae157c8e6c68ff6319cd386.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով ներկայացնել կարկտահարության և ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցման ծրագիր։Երասխահունի գյուղապետ Նարեկ Փանոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է, որ հուլիսի 6-ին տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել բերքին, սակայն նրա խոսքով` իրենց գյուղացիները բողոքի ակցիա չեն անում, այլ սպասում են վնասի գույքագրմանը։Վարդանաշենի և Արազափի վարչական շրջանների ղեկավարները, որոնց բնակիչները, ըստ shamshyan.com-ի, մասնակցել են բողոքի ակցիային, չեն պատասխանում զանգերին։ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ճանապարհը իսկապես փակ է եղել, բայց այս պահին երթևեկությունը վերականգնված է։Մեծամոր խոշորացված համայնքից հայտնեցին, որ գյուղացիների հետ հանդիպում է տեղի ունեցել, բայց դեռևս արդյունքներ չկան։Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ զգուշացրել էր մոտեցող ցիկլոնի մասին, որի հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում սպասվում էր հորդառատ անձրև, կարկուտ, քամու ուժգնացում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28107851_38:0:963:694_1920x0_80_0_0_23193b045ba1a5def76e17bc2a36cd7d.jpg.webp
քամի, ճանապարհ, կարկուտ
քամի, ճանապարհ, կարկուտ
Հուլիսի 6–ին տեղացած կարկուտն ու ուժեղ քամին վնասել են գյուղացիների բերքը։ Նրանք Կառավարությունից պահանջում են անհապաղ գործողություններ ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով ներկայացնել կարկտահարության և ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցման ծրագիր։
Մեծամոր խոշորացված համայնքից հայտնեցին, որ գյուղացիների հետ հանդիպում է տեղի ունեցել, բայց դեռևս արդյունքներ չկան։
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ զգուշացրել էր մոտեցող ցիկլոնի մասին, որի հետևանքով հանրապետության մի շարք շրջաններում սպասվում էր հորդառատ անձրև, կարկուտ, քամու ուժգնացում։