Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի․ Անդրանիկ Թևանյան

ԲՀԿ անդամ Անդրանիկ Թեւանյան կալանավյրից նամակ է հղել, որտեղ ասվում է․

«Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ են իրենից պահանջում Էրդողանը, Ալիևը, Մակրոնը, Ուրսուլան․․․ Գիտի, թե ինչի է դա հանգեցնելու, բայց գնում է այդ ճանապարհով, քանզի իր անձի փրկության այլ տարբերակ չունի։ Դրա համար էլ անցել է ահաբեկչության և բռնաճնշումների։ Ուրսուլաները նրան հենց դրա համար են սատարում, այլ ոչ թե մտահոգված են հայ գյուղացու և մեր տնտեսության խնդիրներով։

Մենք պետք է լավ հասկանանք, որ մեր ներքաղաքական հակառակորդը նենգ է, վախեցած, գերմոտիվացված, կրկնահանցագործի հոգեվիճակով, դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում «ֆիդայականությունը» պետք է փոխարինվի «կանոնավոր բանակով», ապաքաղաքական կամ հակաքաղաքական քայլերը՝ քաղաքականով, «լիրիկան»՝ ռացիոնալիզմով, էգոիզմը՝ մենքակենտրոնությամբ։

Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի։ Ուրեմն ճիշտ հետևությունների անհրաժեշտություն կա»։

—00—ՄԱ

Leave a comment